Ախալքալաքի քաղաքապետարանը կոչ է անում միանալ մարդասիրական ակցիային
Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարում է, որ պահուստային ֆոնդի միջոցները կուղղվեն ուկրաինացի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար և կոչ է անում բնակչությանը միանալ ակցիային, – այս մասին հայտարարությունը տեղադրված է Ախալքալաքի քաղաքապետարանի Ֆեյսբուքյան էջում:
Հայտարարությունում գրված է.
«Ուկրաինայի ժողովրդին մեծ աղետ է սպասվում և ցանկացած տեսակի օգնության կարիք կա։ Ախալքալաքի քաղաքապետարանի պահուստային հիմնադրամից հատկացված միջոցները կուղղվեն ուկրաինացի ժողովրդի համար առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերելուն։
Ախալքալաքի քաղաքապետարանը նաև կոչ է անում քաղաքացիական հասարակությանը և բիզնես սեկտորի այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են օգնել ուկրաինացի ժողովրդին, մասնակցել մարդասիրական ակցիային։
Բարեգործական միջոցառմանը մասնակցել ցանկացողները տեղեկությունների համար կարող են զանգահարել քաղաքապետարանի թեժ գծին՝ – 571740171 Թեյմուրազ Մանվելյանին։
Մարդասիրական օգնության տեղափոխումն իրականացվում է Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից՝ Վրաստանի կառավարության աջակցությամբ։
Միացե՛ք, հանուն Ուկրաինայի»։