Վրաստանի քաղաքացիները Ուկրաինայից հայրենիք կվերադառնան հատուկ երթուղիներով
Կառավարության որոշման համաձայն, Մոլդովայում Վրաստանի դեսպանության կողմից կազմակերպված՝ Ուկրաինայի տարածքից Մոլդովայի Հանրապետություն տեղափոխված Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով, Քիշնևից Բուխարեստ տեղափոխելու համար նախատեսված է հատուկ ավտոբուսային երթուղի։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Փոխանցում է 1tv.ge-ն։
Գերատեսչության տվյալներով՝ ավտոբուսի երթուղին ներկայումս Վրաստանի 39 քաղաքացիների տեղափոխել է Ռումինիա, քաղաք Բուխարեստ, որտեղ Վրաստանի դեսպանատան կողմից ցուցաբերվել է արդյունավետ մարդասիրական օգնություն, ապահովել բնակարանով ու սննդով։ Վրաստանի քաղաքացիներն առաջիկայում կվերադառնան հայրենիք:
«Հատկանշական է, որ ուկրաինական պատերազմի հետ կապված, Վրաստանի կառավարության որոշմամբ, Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայի տարածքից, հայրենիք տեղափոխելու նպատակով տարհանում են՝ Լեհաստանի Հանրապետություն, Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա և Մոլդովայի Հանրապետություն»,- նշել են Վրաստանի ԱԳ նախարարությունում։