Ռուս լրագրողին չեն թողել Վրաստան
Ռուսական «Дождь» անկախ հեռուստաալիքի լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: Նշված տեղեկությունը տարածում է Ազատություն ռադիոկայանը։ Ըստ առկա տեղեկության՝ լրագրողը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից՝ Ռուսաստանում լրագրողներին սպառնացող վտանգի պատճառով։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հեռուստաալիքի որոշ լրագրողներ փորձում են հեռանալ Ռուսաստանից այն բանից հետո, երբ Ռուսաստանում հեռարձակվող ընդդիմադիր «Дождь» հեռուստաընկերությունը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել իր աշխատանքները:
Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հանձնաժողովը հավանություն է տվել օրենքի փոփոխությանը, որով քաղաքացիները կարող են 10-15 տարվա ազատազրկման դատապարտվել՝ «Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելու համար»։