Վրաստանը կստանա բազմամիլիարդանոց նյութական վնաս. Գիա Խուխաշվիլի
«Պետք է շտապ պահանջենք Բորժոմիի ազգայնացումը պատժամիջոցային ալֆա խմբից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Գիա Խուխաշվիլին։
Նրա գրառումն առաջարկում ենք անփոփոխ.
«Ինչպես գիտեք, մերձբալթյան երկրներն արգելում են «Բորժոմիի» վաճառքը՝ որպես ռուսական արտադրանքի և ռուսական քարոզչության գործիքի։ Այս գործընթացը կարծես ընդլայնվում է՝ ներառելով ամբողջ Արևմուտքը։
Սա հսկայական խնդիր է Վրաստանի համար, քանի որ «Բորժոմին» պարզապես ապրանք չէ, այն վրացական ինքնության անբաժանելի մասն է, մեր նյութական և նույնիսկ ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր տարրը։
Հետևաբար, Վրաստանը կկրի միլիարդավոր նյութական և ահռելի վնաս, եթե մենք չդադարեցնենք այս գործընթացը։
Ուստի մենք պետք է շտապ պահանջենք «Բորժոմիի» ազգայնացումը պատժամիջոցների տակ գտնվող ալֆա խմբից։ Էկոնոմիկայի նախարարությունն ունի դրա բոլոր փաստարկներն ու գործիքները։ Եթե չգիտեն, մենք կսովորեցնենք»,- գրել է Խուխաշվիլին։