Ուկրաինացի օգտատերերը հրապարակում են հրթիռակոծված Վինիցայի օդանավակայանի կադրերը։
УНИАН-ը գրում է Սումիում փողոցային մարտերի վտանգի մասին։ Քաղաքի բնակիչներին խնդրում են չմոտենալ լուսամուտներին։
Վինիցայի օդանավակայանի ուղղությամբ արձակվել է 8 հրթիռ։ Այն ամբողջությամբ ոչնչացվել է՝ հայտնում է Զելենսկին: Հարձակման է ենթարկվել Վինիցայի օդանավակայանը։ Այդ մասին հայտնել է նաև Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն։
Ուկրաինացիները կադրեր են հրապարակել Կիևի մոտ գտնվող Ստոյանկայից ռուսական հրթիռակոծությունից հետո։
Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը պնդում է, որ Խարկովի մոտ ուկրաինական ՀՕՊ ուժերը խոցել են ռուսական Су-25 գրոհիչ։ Օդաչուն հասցրել է կատապուլտվել։ Նրան փնտրում են ուկրաինական զինծառայողները։
ՌԴ ՊՆ-ն՝ խոցված ուկրաինական ինքնաթիռների և անօդաչուների մասին։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսաստանցի զինծառայողները խոցել են ուկրաինական ութ ինքնաթիռ, երկու ուղղաթիռ, ինչպես նաև 6 թուրքական Bayraktar անօդաչու։
Ինչպես հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից ի վեր խոցվել է ուկրաինական ավելի քան 2,2 հազար ռազմական օբյեկտ, այդ թվում՝
Ուկրաինայի ԶՈւ կառավարման և կապի հանգույցի 76 կետ,
ПВО С-300, «Бук М-1» և «Оса» տեսակի 111 զենիթահրթիռային համալիր,
71 ռադիոտեղորոշման կայան։
Բացի այդ, ըստ ռուսական կողմի, խոցվել է 93 ինքնաթիռ, 778 տանկ և այլ զրահատեխնիկա։
Ուկրաինայի զինված ուժերը հրապարակել են մարտի 6-ի դրությամբ ռուսական կողմի կորուստների վերաբերյալ տվյալներ.
Ռուսաստանն ունի անձնակազմի ավելի քան 11 հազար կորուստ,
985 միավոր մարտական զրահամեքենա,
109 միավոր հրետանային միջոց,
համազարկային կրակի 50 միավոր ռեակտիվ համակարգ,
21 միավոր ՀՕՊ միջոց,
44 միավոր ինքնաթիռ,
48 միավոր ուղղաթիռ,
447 միավոր ավտոմոբիլային տեխնիկա,
2 միավոր թեթև արագընթաց նավակներ,
պայթուցիկ նյութերով 60 միավոր ցիստեռն,
4 միավոր օպերատիվ-մարտավարական անօդաչու։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Սումի մարզում ռուսական զորքերը քաղաքացիական բնակչությանը չեն թույլատրում դուրս գալ քաղաքից։ Ըստ ուկրաինացիների՝ նրանք թալանում են մեքենաները: