Վրաստանով միշտ հպարտացել եմ, բայց հիմա ամաչում եմ. Արախամիա
Ուկրաինայում «Ժողովրդական ծառայություն» խմբակցության նախագահ՝ Դավիթ Արախամիան դիմում է վրաց ժողովրդին, նա ասում է, որ Վրաստանով միշտ հպարտացել է, բայց հիմա շատ է ամաչում։
Դավիթ Արախամիան շտապ կոչով դիմել է նրանից ետո, երբ պարզ է դարձել, որ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր-Россельхознадзор) վրացական 15 ընկերության «թույլ է տվել» կաթնամթերք ներկրել Ռուսաստան։