Պատերազմի 12-րդ օրը. Ինչ է կատարվում Ուկրաինայում
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկինչի լքի Կիև, որովհետև նա «բավականին խիզախ է և չի վախենում»։
Ավելի վաղ, ռուսական իշխանությունները մի քանի անգամ նշել էին, որ Զելենսկին մեկնել է Կիևից և նույնիսկ Ուկրաինայում չէ, սակայն այդ տեղեկատվությունը չէր հաստատվել։ Հայտնի է, որ Զելենսկին գտնվում է Կիևի գաղտնի բունկերներից մեկում։
Միացյալ Նահանգները հավելյալ 400 զինծառայող կուղարկի ԱՄՆ։
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Լիտվա կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ից Լիտվա կժամանի 400 զինծառայող՝ 1-ին զրահատանկային դիվիզիայի մարտական խմբից։
Ռուսական զինծառայողները մտել են Նիկոլաևի օդանավակայանի տարածք, սակայն ուկրաինական զինուժը պատրաստվում է նրանց դուրս մղել։ Այդ մասին հայտարարել է Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։
Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու համար, որը նախատեսվում է մարտի 7-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, որը նախատեսված է մարտի 7-ին Բելառուսում, կկայանա օրվա երկրորդ կեսին։ «Բանակցությունների մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 15:00-ին, սակայն ժամանակը կարող է տեղափոխվել՝ ուկրաինական պատվիրակության լոգիստիկ խնդիրների հետ կապված»,- Интерфакс-ին հայտարարել է բելառուսցի քաղաքական գործիչ Յուրի Վոսկրեսենսկին։
Վլադիմիր Զելենսկին կոչ է արել բոյկոտել ռուսական արտահանումը։
Ուկրաինայի նախագահը նոր տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, բոյկոտել ռուսական արտահանումը, այդ թվում հրաժարվել նավթից և նավթամթերքից, ինչպես նաև հրաժարվել Ռուսաստան ապրանքներ արտահանելուց։
Զելենսկին ՆԱՏՕ-ի երկրներին կրկին կոչ է արել ոչ թռիչքային գոտի հայտարարել Ուկրաինայի վրա։ Ռուսական իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ նման քայլը կորակեն որպես ագրեսիայի դրսևորում։
Ֆիննական երկու ընկերություններ պանրի ու կաթի արտադրությամբ զբաղվող Valio-ն և սուրճի արտադրությամբ զբաղվող Paulig-ը հեռանում են Ռուսաստանից։
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը հայտարարել է «լռության ռեժիմի մասին»՝ Մարիուպոլից տարհանում կազմակերպելու համար
«Մարիուպոլ քաղաքից քաղաքացիական բնակչության անվտանգ դուրսբերման ապահովման նպատակով, նախապես սահմանված միջանցքներով, մարտի 7-ին` ժամը 10:00-ից, հայտարարվում է լռության ռեժիմ»,- հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։ Մարիուպոլից բնակչության նախորդ տարհանումը տապալվել էր։