Որքա՞ն արժե մեկ դոլարն այսօրվա տվյալներով
Bloomberg առևտրային հարթակում ժամը 12:00-ին մեկ դոլարը սակարկվում է 3,4000 լարիով։
Հարթակում առևտուրը սկսվել է 3,3500 փոխարժեքով:
Ազգային բանկի կողմից մարտի 4-ին սահմանված փոխարժեքով ԱՄՆ մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 3,2744 լարի է։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա փոխարժեքը կազմում է 3,6035 լարի։
Վրաստանի Ազգային բանկը նոր պաշտոնական փոխարժեքը կհրապարակի ժամը 17:00-ին։