Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, մարտի 8-ին ժամը 15:30-ից մինչև 19:00-ն Նինոծմինդայի շրջանի Գանձա, Սաղամո և հարակից գյուղերում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Ժամը 13:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվեն Ախալքալաքի շրջանի Արագվա, Գոման, Վաչիան գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: