Ուկրաինայի ԳՇ-ի առավոտյան թարմացումը։
- ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները, սակայն զորքերի տեղաշարժը էականորեն դանդաղել է,
- ընթանում է Չեռնիգով քաղաքի պաշտպանությունը,
- շարունակվում է Կիևի պաշտպանությունը,
- պաշտպանական մարտեր են ընթանում Նիկոլարի արվարձանում,
- ռուսական զորքերը բարոյալքված են և հաճախ են դիմում կողոպուտի և տեղացիների նկատմամբ բռնության,
- զբաղեցրած տարածքներում գործում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Ուկրաինայի ԳՇ-ն պնդում է, որ պատերազմի մեկնարկից ի վեր ռուսական զինուժի անձնակազմի կորուստները գերազանցել են 12 հազարը։ Վերջին օրերին ռուսական կողմը անձնակազմի կորստի թարմ տվյալներ չի հրապարակել։ Վերջին անգամ ռուսները մարտի 2-ին էին հայտարարել 498 զոհի և 1597 վիրավորի մասին։
Սումիի բնակելի շենքերի ուղղությամբ ավիահարվածների պատճառով զոհվել է 9 մարդ, այդ թվում երկու երեխա։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը։ Մարտի 7-ի երեկոյան ավիացիան հարվածներ էր հասցրել Ռոմենսկայա և Սպարտակի փողոցներում գտնվող բնակելի շենքերին։ Մարտի 8-ի գիշերը և երեկոյան Սումի շրջանում ևս պայթյուններ էին եղել։
ՌԴ ՊՆ առավոտյան թարմացումը։
- Հումանիտար միջանցնքեր են բացվում Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից։ Մոսկվայի ժամանակով 10:00-ից կգործի լռության ժամը,
- Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ուժերը վերահսկողություն են սահմանել Մարիուպոլի Օսավիախիմ թաղամասի նկատմամբ,
- Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ուժերը վերահսկողություն են սահմանել 8 բնակավայրերի նկատմամբ։
- Վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է 158 ռազմական օբյեկտ, այդ թվում շարքից հանվել է Ժիտոմիրի Օզյորնոյե շրջանում գտնվող օդակայանը,
- Ռուսական կործանիչները խոցել են երկու МиГ-29 և մեկ СУ-27 ինքնաթիռ,
- «Հատուկ գործողության ժամանակ» ընդհանուր առմամբ ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 2482 օբյեկտ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայի ժամանակով 10:00-ից (Երևանի ժամանակով 11:00-ից) լռության ռեժիմ է հայտարարել, որպեսզի Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից հումանիտար միջանցք բացի և տարհանի խաղաղ բնակչությանը։
Ուկրաինայի կառավարությամբ որոշմամբ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների հետ ամուսնության գրանցումը կարող է տեղի ունենալ առանց նրանց անձնական ներկայության։ Դա տարածվում է ամուսնության գրանցման այն դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել փետրվարի 24-ից հետո։
Ավստրալական Ampol և Viva Energy ընկերությունները հայտարարել են ռուսական նավթի գնումից հրաժարվելու մասին։
Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տվյալների՝ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է 1,7 միլիոն մարդ, հիմնականում կանայք և երեխաներ։