Ի՞նչ է կատարվել մարտի 8-ի գիշերը՝ հակիրճ.
- Ճապոնիան ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև Ալիշեր Ուսմանովը, Ռոտենբերգները, Գենադի Տիմչենկոն, Դմիտրի Կոզակը, Սերգեյ Կիրիենկոն և Դմիտրի Պեսկովը,
- Ավստրալիան հայտարարել է պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին, սակայն դեռևս չի հրապարակել նոր մասնակիցների անունները,
- Սումի քաղաքի իշխանությունները հայտարարել են հրթիռակոծման մասին, որի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ,
- OBI շինարարական հիպերմարկետների ցանցը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում,
- Ռուսաստանից հեռանում է կոսմետիկայի և օծանելիքի Estee Lauder արտադրողը,
- Զելենսկին հետ է կանչել բոլոր այն խաղաղապահներին, որոնք Ուկրաինայի սահմաններից դուրս մասնակցում են խաղաղապահ առաքելություններին,
- Ուկրաինական կողմը հայտարարել է Խարկովի ուղղությամբ ռուս գեներալ-մայոր Վիտալի Գերասիմովի զոհվելու մասին։ Ռուսաստանը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել,
- YouTube-ը արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի ալիքը,
- Procter&Gamble-ը հրաժարվում է Ռուսաստանում ներդրումներից և կրճատում իր արտադրանքի տեսականին ռուսական շուկայում։