Պուտինը որոշում է հակազդել պատժամիջոցներին
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են փոխադարձ աջակցության քայլերի մասին՝ կապված Արևմուտքի պատժամիջոցների հետ, ներառյալ էներգակիրների գները, ասել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
«Բանակցությունների երկրորդ մասը նվիրված էր երկկողմ հարաբերությունների արդիական հարցերին և համագործակցության կառուցմանը՝ կապված Արևմուտքի և ԱՄՆ-ի կոշտ ճնշման և Ռուսաստանի և Բելառուսի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի հետ», – մեջբերում է Էյսմոնտի խոսքերը Sputnik Belarus-ը։
Նրա խոսքով՝ «հայեցակարգային առումով պետությունների ղեկավարները պայմանավորվել են պատժամիջոցների ճնշման հետ կապված փոխադարձ աջակցության համատեղ քայլերի մասին, այդ թվում՝ էներգակիրների գների վերաբերյալ»։