Բայդենը կարգադրել է արգելել դոլարի և շքեղության իրերի արտահանումը Ռուսաստան
Դոլարային թղթադրամների արտահանումը, վերաարտահանումը, վաճառքը կամ մատակարարումը Ռուսաստանի Դաշնության կառավարություն կամ ՌԴ-ում գտնվող որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի արգելվում է: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրով արգելվում է նաև շքեղության իրերի արտահանումը Ռուսաստան։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
ԱՄՆ-ում կարգելվի ռուսական արտադրության ձկան, ծովամթերքի, ալկոհոլային և ոչ արդյունաբերական ադամանդների ներմուծումը։
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը կզրկվի արտոնյալ առևտրային գործընկերոջ կարգավիճակից։