Ռուսաստանը պաշտոնապես լքել է Եվրախորհուրդը
Ռուսաստանը պաշտոնապես լքել է Եվրախորհուրդը։ Հայտարարությունն արդեն փոխանցվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեժինովիչ-Բուրիչին։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները՝ հենվելով Ռուսաստանի ԱԳ նախարարության վրա։
«ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը չարաշահել են իրենց մեծամասնությունը և հետևողականորեն Եվրախորհուրդը վերածել հակառուսական քաղաքականության գործիքի՝ ժխտելով հավասար երկխոսությունը և բոլոր այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է այս ընդհանուր եվրոպական կառույցը։ Փետրվարի 25-ին նրանք խտրական որոշում կայացրին և կասեցրին Ռուսաստանի լիազորությունները Եվրոպայի խորհրդում։ Նման իրավիճակում Ռուսաստանը չի պատրաստվում լինել Եվրախորհրդում»,- ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն իր հերթին ասել է, որ Եվրախորհրդից դուրս գալուց հետո Ռուսաստանը կչեղարկի Մարդու իրավունքների եվրոպական հռչակագիրը և չորս այլ հռչակագրեր, որոնց կատարումը վերապահված է միայն անդամ երկրներին։ Նրա խոսքով, չեն դատապարտվի այն փաստաթղթերը, որոնց իրականացումը չի նախատեսվում Եվրախորհրդի կողմից, սակայն դրանք չեն բխում Ռուսաստանի շահերից։