Սամցխե-Ջավախքում վերացվել են կովիդ-կլինիկաները
Սամցխե-Ջավախքի բոլոր չորս կովիդ-կլինիկաները չեղարկվել են։ Սա նշանակում է, որ գործող արձանագրությունների համաձայն՝ այսօրվանից կդադարեցվի վարակակիրների տեղավորումն այդ տարածքներ:
Իմեդի կլինիկայում ասում են, որ.
«Վերջին շրջանում մենք գրեթե հիվանդ չենք ունեցել, ինչը նախապայման է կլինիկաների չեղարկման համար»,- ասում է Կլինիկական մենեջեր՝ Մզիա Կակոշվիլին:
Այն դեպքում, երբ մարդու մոտ հաստատվում է կորոնավիրուս, քաղաքացին կզանգահարի Առողջապահության նախարարության թեժ գիծ, որտեղից կպարզաբանեն, թե որ բուժհաստատություն դիմել։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կլինիկաների ծանրաբեռնվածությունը զգալիորեն կրճատվել է, ինչի պատճառով էլ կովիդ-կլինիկաների կարիք չկա: