Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ստեղծում են բազմաթիվ խնդիրներ. Պուտին
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները շատ խնդիրներ են ստեղծում երկրի համար, բայց միևնույն ժամանակ նոր հնարավորություններ են բացում, հինգշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այո, իհարկե, արևմտյան պատժամիջոցներն ազդում են թերակղզու տնտեսության զարգացման վրա, որոնք վերաբերում են բանկային հատվածին, մի շարք ապրանքների մատակարարմանը և այլն: Ես արդեն ասել եմ, որ Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումները, իհարկե, շատ խնդիրներ են ստեղծում, բայց դրանք ոչ միայն խնդիրներ են ստեղծում, այլ նաև նոր հնարավորություններ են բացում մեզ համար»,- ընդգծել է Պուտինը։
Ռուսաստանի Դաշնության խոշոր ընկերությունները, այդ թվում՝ բանկերը, այլևս վախենալու ոչինչ չունեն, նրանք կարող են սկսել աշխատել Ղրիմում, հավելել է նախագահը։