Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհին երթևեկությունն արգելված է
Օդերեւութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք, վատ տեսանելիություն) Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհին՝ կմ90-կմ112, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։ Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը երթևեկել ձմռան համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին»,- ասված է հաղորդագրությունում։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է։ Տեղեկությունը տարածում է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։
Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակիչներին երթևեկել ձմռանը համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։