Կրեմլն անբարյացակամ առաջնորդներին պատժամիջոցներ է խոստացել
Անձնական պատժամիջոցները սպառնում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների ղեկավարներին. Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա կարելի է և պետք է ակնկալել, իհարկե»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է ակնկալել, որ Մոսկվան պատժամիջոցներ կհայտարարի, այդ թվում՝ անձնական, ընդդեմ մյուս պետությունների ղեկավարների, որոնք ընդգրկված են Ռուսաստանի համար ոչ բարեկամական ցանկում: