ԵՄ-ն մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վրա՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական աղբյուրները։
«Մենք աշխատում ենք պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վրա, շատ նոր անուններ են առաջարկվում», - Reuters-ը մեջբերում է ԵՄ ներկայացուցչի խոսքերը։
Բացի այդ, ԵՄ դիվանագետները գործակալությանը հայտնել են, որ մերձբալթյան երկրները, այդ թվում՝ Լիտվան, պնդում են Մոսկվայի դեմ նավթի էմբարգոյի վրա։ Գերմանիան զգուշացնում է հապճեպ քայլերից, քանի որ Եվրոպայում էներգակիրների գները բարձր են։
Երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի կունենա ԵՄ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ծրագրված հանդիպումը, որի գլխավոր թեման կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Դրան ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը նախարարներին կներկայացնի հակամարտության զարգացման հնարավոր սցենարների իր վերլուծությունը։