Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը հայտարարել է, որ, հնարավոր է, եկել է ժամանակը կրճատելու ռուսաստանցիներին տրվող ժամանակավոր կացության քարտերը, գրում է Delfi-ն։
Լատվիայի ՆԳՆ ղեկավար Մարիա Գոլուբևան, իր հերթին, հայտնել է, որ փոփոխություններ են նախապատրաստվում, որոնք թույլ կտան ժամանակավոր կացության քարտ տալ միայն այն ռուսաստանցիներին, որոնք պետք է միանան ընտանիքներին և «ռուսական ռեժիմի կողմից բռնաճնշումների ենթարկման հումանիտար նկատառումներից ելնելով»։
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկայում «ոչ բարեկամական երկրների» համար գազի մատակարարումների վճարումները կդարձնի ռուբլով։
Գազի գնորդները ռուբլի ձեռք կբերեն ներքին շուկայում։ Ենթադրվում է, որ դա կսատարի ռուսական տարադրամին։
Ուկրաինան լքել է ավելի քան 3,6 միլիոն մարդ
Պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց, ՄԱԿ-ի տվյալներով, փախստականների թիվն անցել է 3,6 միլիոնը։
Շուրջ 1,5 միլիոնը երեխաներ են։
Փախստականների մեծ մասը մեկնել են Լեհաստան (շուրջ 2,1 միլիոն), Ռումինիա (555 հազար) և Մոլդովա (371 հազար)։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառումը իրական սպառնալիք է հանդիսանում։
Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց բարձրացել է մինչեւ 1350 դոլարի՝ ռուբլով ռուսական գազի դիմաց վճարումներ կատարելու Պուտինի հայատարարությունից հետո:
Մեկ օր առաջ դա կազմում էր 1077 դոլար։