Երկրաշարժ Վրաստանում
Մարտի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:10-ին) Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ:
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.11⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: