«Google»-ն արգելափակել է ՌԴ Պետդումայի «Youtube»-ի ալիքը
Google-ն արգելափակել է ՌԴ Պետդումայի «Youtube»-ի ալիքը։ Այդ մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հայտնում է ՌԴ Պետդումայի «Telegram»-ը։
«Google-ն արգելափակել է «Youtube»-ի «Duma TV»-ի ալիքը։ Այն ուներ ավելի քան 145 000 բաժանորդ, իսկ մեր տեսանյութերն ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 100 միլիոն դիտում: Մենք կիսվել ենք պատգամավորների բացառիկ մեկնաբանություններով, լիագումար նիստերի հաղորդումներով և մեր հաղորդումներով»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՌԴ Պետդումայի «Telegram»-ի, իրենք «պատրաստ են եղել դրան» և ռուսներին առաջարկել են դիտել դրանք «Rutube»-ով, ինչպես նաև «Vkontakte»-ով և «Telegram»-ով։