Նավթի գները միջազգային բորսաներում նվազել են
2022 թվականի ապրիլի 11-ի սակարկությունների արդյունքում Լոնդոնի և Նյու Յորքի նավթի աշխարհի առաջատար բորսաներում նավթի գինը նվազել է։
Մասնավորապես, Լոնդոնի Inter Continental Exchange Futures Europe (ICE Futures Europe) բորսայում Brent տեսակի նավթի գինը կազմել է 98,48 (- 4,30) դոլար/բարել։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) Light Sweet տեսակի նավթի գինը կազմել է 94,29 դոլար (-3,97) մեկ բարելի դիմաց։