Ի՞նչ վիճակում են ավտովթարի հետևանքով տուժածները
Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածների վիճակն այսօր կայուն է։ Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցի տնօրեն Սոֆիո Մորգոշիայի խոսքով, երեքն էլ համապատասխան հետազոտություններ են անցնում։
<<Վթարի հետևանքով տեղափոխել են 23, 30 և 35 տարեկան 3 տղամարդ, 23-ամյա երիտասարդը ունի մակերեսային վնասվածքներ՝ թեթև վերքով, 35-ամյա տղամարդը՝ դեմքի մակերեսային վնասվածքներ և մենք սպասում ենք հետազոտության արդյունքներին.
30-ամյա տղամարդը գանգուղեղային վնասվածք ունի, վերին վերջույթի վնասվածք, ստորին վերջույթի կոտրվածք։ Այս փուլում լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարվում, և հիվանդները ստանում են համապատասխան բժշկական օգնություն»,- ասել է Սոֆիո Մորգոշիան 9-րդ ալիքին։