Վրաստանում հինգ մարդ մեղավոր է ճանաչվել «Իսլամական պետությանն» անդամակցելու մեջ
Թբիլիսիի քաղաքային դատարանը հինգ մարդու մեղավոր է ճանաչել ահաբեկչական կազմակերպությանը միանալու և նրան օգնություն ցուցաբերելու մեջ: Այդ մասին, ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հետաքննության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացին, որը «Իսլամական պետության» անդամ էր, ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավել է երկրի ևս չորս քաղաքացիների: Ահաբեկչական կազմակերպության նոր անդամները պլանավորել էին Սիրիա մեկնել և կռվել «Իսլամական պետության» շարքերում, ինչը ժամանակին կանխվել է Վրաստանի դատախազության և հակաահաբեկչական կենտրոնի համատեղ գործողությունների արդյունքում, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Վրաստանի դատախազության կողմից ներկայացված ապացույցների հիման վրա Թբիլիսիի քաղաքային դատարանը մեկ մարդու մեղավոր է ճանաչել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը միանալու և նրան ահաբեկչական գործունեության գործում օգնություն ցուցաբերելու մեջ և նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման: Չորս մարդ մեղավոր է ճանաչվել «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման: