Վրաստանի մաքսային ծառայողները Կարծախի մաքսային անցակետում, հիմնավոր կասկածի հիմքով, օրինախախտման երեք փաստ են հայտնաբերել: Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների անձնական մանրամասն խուզարկության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված 11 900 ծխախոտ։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն տուգանել են 1000 լարիով, իսկ չհայտարարագրված ապրանքներն ու տրանսպորտային միջոցն առգրավվել են։ Ինչ վերաբերում է Վրաստանի և Հայաստանի իրավախախտ քաղաքացիներ Ա.Կ.-ին և Գ.Ս.-ին, նրանք զրկվել են չհայտարարագրված ապրանքներից և տուգանվել 1000 լարիի չափով։