Ուկրաինայում 9 վրացի մարտիկ է վիրավորվել
Ուկրաինայում 9 վրացի մարտիկ է վիրավորվել: Ինչպես գրում է մարտիկներից մեկը՝ Լադո Գամսախուրդիան սոցիալական ցանցում, նրանք թեթեւ վնասվածքներ ունեն:
«Կարճ ասած, քանի որ արդեն բամբասանքներ են տարածվում, ասեմ, որ բախման ընթացքում վիրավորվել ենք 9 վրացի մարտիկներ, մենք լավ ենք և ամուր կանգնած ենք: Ուժեղ բախում էր: Դուրս ենք եկել առանց կորուստների: Շնորհակալություն մեր վրացի հրամանատարին և իմ մարտական եղբայրներին։ Շնորհակալություն բժիշկներին։ Միասին մենք հաղթելու ենք»,- սոցցանցում գրել է Լադո Գամսախուրդիան։