ԱՄՆ-ը շարունակում է ուժեղ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի խիզախ ժողովրդին. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին լուրը։ Ամերիկացի առաջնորդն այդ մասին տեղեկություն է հրապարակել «Twitter»-ում։
«Այսօր Միացյալ Նահանգները շարունակում է խստորեն աջակցել Ուկրաինայի խիզախ ժողովրդին, որը պաշտպանում է իր երկիրը։ Ես հայտարարում եմ անվտանգության ևս մեկ փաթեթի մասին, որը Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ հրետանային զինամթերք, ռադարներ և այլ սարքավորումներ»,- գրել է Բայդենը «Twitter»-ում։
Բացի այդ, Սպիտակ տան կայքը հայտնում է, որ ռազմական օգնության նախորդ փաթեթի գումարը գրեթե սպառվել է, ուստի Բայդենը որոշել է նոր օգնություն հատկացնել։
«Միացյալ Նահանգների աջակցությունը դաշնակիցների և գործընկերների ներդրման հետ մեկտեղ վճռորոշ նշանակություն ունեցավ Կիևի նկատմամբ հաղթանակի և Ուկրաինայում Պուտինի ռազմական նպատակների տապալման համար», – ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: