Մանրամասներ Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փորձի վերաբերյալ
11.05.2022
Ախալքալաքում համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեկ անձի դեմ մեղադրանք է առաջադրվել: Ռոբերտ Թոփալյանի գործով հետաքննությունը, բացի 19-108-րդ հոդվածից, կշարունակվի 236-րդ հոդվածի 4-րդ մասով, որը նախատեսում է ապօրինի զենք կրել։
Դատարանը խափանման միջոցը կքննարկի վաղը՝ մայիսի 12-ին։
Թե ինչն է դարձել Խուլգումոյում բնակվող Ռոբերտ և Սոկրատ Թոփալյանի առճակատման պատճառը, գյուղում դժվարանում են այդ մասին խոսել։ Տեղացիներն ասում են, որ նրանց միջև երբևէ կոնֆլիկտ չի եղել։ Սակայն, չի բացառվում, որ վեճը կարող էր սկսվել ֆինանսական հողի վրա:
Ինչպես պարզվում է, միջադեպին նախորդել է հեռախոսազրույց, որի ընթացքում պետք է համաձայնեցվեին հանդիպման մանրամասները։ Գործի քննության ընթացքում ձերբակալվածի մոտ եղել է հրազեն, դանակ և մահակ, ենթադրաբար նրան նույնպես վիրավորվել է այս մահակով։
Մահափորձի մեջ մեղադրվողի փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Թոփալյանը ծեծի է ենթարկվել։ Նրան արդեն հետազոտել են։
Ինչ վերաբերում է վիրավորին, ապա նա բուժումը շարունակում է Թբիլիսիի «Վիվամեդի» կլինիկայում։ Ինչպես պարզաբանել են բուժհաստատությունում, նրա առողջական վիճակը ծանր է, բայց կայուն։ Հիշեցնենք, որ մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Ախալքալաքի կենտրոնում հնչել էին կրակոցներ, արդյունքում մոտ 60 տարեկան տղամարդը վիրավորել էր համագյուղացուն։ Նա ունի վեց վերք, որոնցից չորսը՝ հրազենային, երկուսը՝ դանակով։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.