Ռուսաստանի դեմ պատժամիջոցները համաշխարհային ճգնաժամ են հրահրում. Պուտին
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հարվածում են դրանք սահմանող երկրներին և համաշխարհային ճգնաժամ են հրահրում, – ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերին նվիրված հանդիպման ժամանակ։
«Այս պատժամիջոցները մեծ մասամբ համաշխարհային ճգնաժամ են առաջացնում։ Դրանց հեղինակները, որոնք առաջնորդվում են անհեռատես, ուռճացված քաղաքական հավակնություններով՝ ռուսաֆոբիայով, ավելի շատ հարվածում են իրենց ազգային շահերին, սեփական տնտեսությանը, քաղաքացիների բարեկեցությանը»,- ասել է Պուտինը։
Ըստ ՌԴ նախագահի՝ դա առաջին հերթին երևում է Եվրոպայում գնաճի կտրուկ աճից, երբ որոշ երկրներում այն արդեն մոտեցել է տարեկան 20%-ին, ընդհանուր առմամբ, ապրանքների գներն աճել են ավելի քան 11%-ով։
Պուտինն ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գլոբալ հետևանքներում, ներառյալ մի շարք երկրներում հնարավոր սովը, մեղադրվում են արևմտյան երկրները, որոնք «պատրաստ են զոհաբերել մնացած աշխարհը իրենց գերակայության համար»:
ՌԴ նախագահը հավելել է, որ իր երկրի դեմ «պատժամիջոցներով տարված» քաղաքականության շարունակությունը կհանգեցնի ամենադժվար և անդառնալի հետևանքների Եվրամիության քաղաքացիների և աշխարհի ամենաաղքատ երկրների համար։