«Երկրում մնացել է 10 օրվա ցորենի պաշար»
«Երկրում մնացել է 10 օրվա ցորենի պաշար»,- Business Formula-ին ասել է Ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն՝ Լևան Սիլագավան։
Նրա խոսքով, վերջին ամիսներին երկիր է ներկրվում նվազագույն քանակությամբ ցորեն, ինչի արդյունքում գործարանները դադարեցրել են աշխատանքը։ Նրա խոսքով՝ ցորենի ներմուծման փոխարեն ալյուր ներկրելը պայմանավորված է ներմուծման հարկի տարբերությամբ։
«Ցորենի պաշարները, ցավոք, նվազագույն են, մնացել է մոտ 10 օրվա պաշար, և առաջիկա մի քանի օրվա ընթացքում երեք գործարանները, որոնք աշխատում էին, կդադարեն աշխատել», - ասաց Սիլագավան:
Նա ասաց, որ ասոցիացիան վարչապետի հետ հանդիպում է խնդրում, քանի որ տնտեսական նախարարությունների հետ հանդիպումներն անարդյունք են ավարտվել, և գործարաններում աշխատող մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը։