Վրաստանի կառավարությունը ոչ մի դեպքում չի խառնվի պատերազմին. Ծուլուկիանի
Վրացական կառավարությունն ու իշխանությունը ոչ մի դեպքում չեն ներքաշվի պատերազմի մեջ, ոչ մեկի արյունը չեն թափի, քանի որ սա այն ճանապարհն է, որը մենք բազմիցս անցել ենք, և այն ոչ մի լավ բան չի բերել երկրին, – ասել է փոխվարչապետ Թեա Ծուլուկիանին լրագրողներին
Ծուլուկիանին մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի հայտարարությունը, ով ասել է. «Լավ գիտեմ Վրաստանի իշխանության վիճակը, նրանք այնպիսի տեսք չունեն, որ կարողանան մտնել Ցխինվալի»:
Թեա Ծուլուկիանիի խոսքով, իշխանությունը պաշտպանում է և պահպանելու է խաղաղությունը երեխաների և հաջորդ սերնդի համար։
Վրացական կառավարությունն ու իշխանությունը ոչ մի դեպքում չեն ներքաշվի պատերազմի մեջ, ոչ մեկի արյունը չեն թափի, քանի որ սա այն ճանապարհն է, որը մենք բազմիցս անցել ենք, և այն ոչ մի լավ բան չի բերել երկրին»,- ասել է Թեա Ծուլուկիանին։