Պարենի ազգային գործակալության նախաձեռնությամբ և FAO-ի նույնականացման-էլեկտրոնային գրանցման (NAITS) նախագծի աջակցությամբ միսը սպառողական շուկայում կտեղադրվի QR կոդով։ Այդ կապակցությամբ Սննդի ազգային գործակալությունը համապատասխան տեխնիկական սարքավորումներ կտրամադրի հանրապետության ողջ տարածքում գտնվող սպանդանոցներին:
QR կոդով միսը շուկա հանելը զարգացած երկրներում ապացուցված պրակտիկա է և այժմ հնարավոր է նաև Վրաստանում։
Բիզնես օպերատորների տեղեկացվածությունը բարձրացնելու և ծրագիրն արդյունավետ իրականացնելու նպատակով սպանդանոցների աշխատակիցները վերապատրաստվել են։
Դեռ անցած տարի «FAO Animal Identification-Registration»-ի ղեկավար ՝ Միխեիլ Սոխաձեն հայտնում էր, որ համակարգը պատրաստ է, գործունակ և պետք է միայն իրակագործել այն։
«Դեկտեմբերի 27-ին սկաներներ են ժամանել, որոնց միջոցով կտպվեն QR կոդերը, ապա կտրվեն մսերին։ Հիմա ամենադժվար փուլը այդ սարքավորումները բաժանելն ու դասընթաց-թրենինգներ անցկացնելն է։ Կարծում ենք, որ 2022 թվականի գարնանից հատուկ ստեղծված հավելվածի միջոցով սպառողներին հնարավոր կլինի QR կոդով ամբողջական տեղեկատվություն ստանալ մսի մասին, թե որ մարզում, որ սպանդանոցում, քանի տարվա մորթված խոշոր եղջերավոր անասունի միս է վաճառվում»,- ասել է Միխեիլ Սոխաձեն։