«Անհայտ տենդի» ավելի քան 269 հազար դեպք մեկ օրում՝ նոր վտանգ
Հյուսիսային Կորեայում մեկ օրում հայտնաբերվել է բարձր ջերմությամբ ավելի քան 269 հազար նոր պացիենտ, արձանագրվել է 8 մահ:
Ընդհանուր առմամբ «անհայտ տենդով» հիվանդացել է ավելի քան 1 մլն 483 հազար մարդ: Ավելի քան 819 հազարն ապաքինվել են, 663 հազարից ավելին դեռևս բուժում են ստանում: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Օրեր առաջ հանրապետությունը հայտնել էր կորոնավիրուսի առաջին դեպքերի հայտնաբերման մասին: Նշվում է, որ ապրիլի վերջից երկրում սկսել է տարածվել «անհայտ տենդ»:
Ներկա պահին զոհերի ընդհանուր թիվը կազմում է 56: