Մայիսի 26-ին Ախալցիխեում սպասվող միջոցառումներ
Անկախության տոնի կապակցությամբ մայիսի 26-ին Ախալցիխեում ողջ օրվա ընթացքում կանցկացվեն տարբեր միջոցառումներ։
Ախալցիխաեի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ բերդի տարածքում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, մրցույթներ, մանկական ներկայացումներ և շոուներ, երաժշտական և թատերական ներկայացումներ, սպորտային միջոցառումներ։
Եզրափակիչ համերգը տեղի կունենա երեկոյան։ Թբիլիսիի բիգ-բենդի մենակատարների հետ միասին կերգեն Մարիկո Էբրալիձեն, Թեմո Սաջաիան, Գիորգի Սուխիտաշվիլին, Զաուր Շավգուլիձեն, Նինի Գվելեսիանին, Նեստան Ջիբլաձեն և Մայա Բարաթաշվիլին։
Համերգը ֆինանսավորում և կազմակերպում է Կրթության նախարարությունը։ Ախալցիխեի քաղաքապետարանը մոբիլիզացնելու է տեղական պարային համույթները: