Սամցխե-Ջավախքի ուսանողները Թամազ Բեքաիայի անվան կրթաթոշակ կստանան
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի երեք ուսանողներ Թամազ Բեքաիայի անվան կրթական հիմնադրամի կողմից կստանան կրթաթոշակներ։ Հիմնադրամի և համալսարանի միջև հուշագիրը ստորագրվել է մայիսի 23-ին։
Կազմակերպությունը հովանավորում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Մեկ կիսամյակի համար նրանք կստանան 300 լարի: Հիմնադրամի որոշմամբ՝ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում տարեկան վեց անգամ (կիսամյակում երեքը) կֆինանսավորվեն վրաց բանասիրության, ագրոնոմիական և անասնաբուժական ֆակուլտետի ուսանողները։ Բացի այդ, միանվագ մրցանակ կշնորհվի այն դիմորդին, ով կընդունվի Սամցխե-Ջավախքի պետական համալսարան ամենաբարձր միավորներով:
«Թամազ Բեքաիա կրթական հիմնադրամը» ստեղծվել է 2021 թվականին՝ ուսանողներին աջակցելու նպատակով և նրա հիմնական առաքելությունն է խթանել բարձրագույն կրթությունը և աջակցել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։