Ռեկորդային աճից հետո ռուբլին կտրուկ էժանացել է
Այսօր՝ մայիսի 28-ին Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն ռուբլին կտրուկ արժեզրկվել է և 100 ռուբլին արժե 4.3259 լարի։
Դեռ երեկ, ռուսական 100 ռուբլին արժեր 5.0012 լարի։
Դոլարի փոխարժեքը կազմում է 2.8657 լարի՝ մեկ դոլարի դիմաց։ Դոլարը մի փոքր ամրապնդվել է։
Մայիսի 14-ից մինչև մայիսի 19-ը ռուբլու փոխարժեքն ընկավ, սակայն մայիսի 19-ից, այն սկսեց աճել և մինչ երեկ բարձրանում էր, հասնելով 2022 թվականի ամենաբարձր մակարդակին։ Մայիսի 25-ին Վրաստանում 100 ռուբլու գինը հատել էր 5 լարիի սահմանը:
Մեկ եվրոն արժե 3.0689 լարի։ Եվրոն նույնպես թույլ կերպով ամրապնդվել է։