Ուժեղ կարկուտ Նինոծմինդայի գյուղերում
Այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 13:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոգա, Գանձա, Սաղամո գյուղերում։
Կարկուտը բավականին մեծ է եղել, իսկ տեղումները՝ երկարատև։ Կարկուտը տեղ-տեղ ծածկել է գետինը մինչև մոտ 2 սմ շերտով։ Հաղորդում է Nor ռադիոկայանը: