Այսօր՝ հունիսի 4֊ին, մոտավորապես ժամը 11։30֊ին, Ախալքալաքից դեպի Նինոծմինդա տանող ճանապարհին Ford մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ կողաշրջվել։
Մեքենայում միայն վարորդն է եղել, նրա կյանքին վտանգ չի սպառնում, թեթեւակի վնասվածքներ ունի։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցները։
Տեղեկությունը տարածում է Atv12-ը: