Ուկրաինան ականազերծելու համար կպահանջվի 5-10 տարի. ՆԳՆ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկու խոսքով, երկրի ողջ տարածքի ամբողջական ականազերծումը կտևի 5-ից 10 տարի։
Դենիս Մոնաստիրսկու հայտարարությամբ, ռուսական բանակի լայնամասշտաբ ներխուժման արդյունքում ականապատվել է մոտ 300 հազար քառակուսի կիլոմետր կամ երկրի տարածքի կեսը։ Նրա խոսքով՝ այս տվյալների մեջ են մտնում նաեւ այն արկերը, որոնք նետվել են ռուսների կողմից, սակայն չեն պայթել եւ վնասազերծման կարիք ունեն։
Մոնաստիրսկին ասել է, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունները վնասազերծել են մոտ 130 000 պայթուցիկ սարք, ներառյալ մինչև 2 000 ռումբ, և մաքրել են 30 000 քառակուսի կիլոմետր տարածք: