Ախալցիխեում երկհարկանի տուն է այրվում
Ախալցիխեում՝ Բարաթաշվիլի փողոցում, այսպես կոչված, «Վերիպլան» բնակավայրում հրդեհ է։ Տեղում մոբիլիզացված են հրշեջ և շտապօգնության խմբերը։ Այրվում է երկհարկանի բնակելի տուն: Մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել: Հրդեհի պատճառն այս փուլում հայտնի չէ։
«Իններորդ ալիքը» պարզում է մանրամասները։