Օձերի խայթոցից տուժել են երեք հոգի
Օձերի խայթոցից տուժել են երեք հոգի՝ երկուսը երեխաներ են: Տեղեկությունն այս մասին տարածում է «Ռադիո Մառնեուլին»։
Նրանցից մեկն անցած շաբաթ է տեղափոխվել Մառնեուլիի Geo Hospital։ Ըստ բժիշկների՝ նրա վիճակը ծանր չէ, սակայն որոշել են հիվանդին տեղափոխել Թբիլիսիի հիվանդանոց։
Երկրորդ հիվանդը՝ 9-ամյա երեխա է: Նա առաջին բուժօգնություն ստանալուց անմիջապես հետո դուրս է գրվել Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայից։
Օձի խայթոցից տուժել է նաև միջին տարիքի մի կին: Նա մոտ մեկ շաբաթ բուժվել է Geo Hospital-ում և արդեն դուրս է գրվել կլինիկայից:
Որպեսզի օձերը բներ չստեղծեն, մասնագետները քաղաքի բնակիչներին խորհուրդ են տալիս իրենց բակերում վառելափայտ ու շինանյութ չպահել, աղբ չթողնել և խոտը հնձել։