Նինոծմինդայի շրջանում երիտասարդ տղային գտել են կախված
Հունիսի 10-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի անտառում գյուղի բնակչները ծառից կախված վիճակում գտել են երիտասարդ տղայի դի: Գրում է Nor.ge-ն:
Մեր ունեցած տվյալների համաձայն տղան Հեշտիա գյուղի բնակիչ չէ : Նա 21 տարեկան էր, Ախալքալաքի բնակիչ : Թե ինչու է կախվել երիտասարդը պատճառը առայժմ հայտնի չէ:
Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները: