Սուլդա գյուղի կենտրոնական ճանապարհի վրա տեղադրվել է 4 «պառկած ոստիկան»։ Աշխատանքներն իրականացրել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։
Ինչպես
Jnews.ge-ին հայտնել է քաղաքապետ Մելքոն Մակարյանը, աշխատանքները սկսվել են հունիսի 13-ին առավոտվանից: Ըստ բնակիչների պահանջի ասֆալտե «պառկած ոստիկաններ» են տեղադրվել։
«Տեղադրվել է գյուղացիների հետ համագործակցության արդյունքում՝ չորս վայրերում։ Ինչպես իրենք են ցանկացել ասֆալտից, քանի որ, երբ գյուղում տեղադրված է եղել կաուչուկից, ձնեմաքրման աշխատանքների արդյունքում խնդիրներ են եղել, որպեսզի նույնը չկրկնվի, ասֆալտից են արել, բայց ավելի նորացված, այսինքն՝ ավելի լայն, ճանապարհի երկյանքով»:Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում Սուլդա գյուղում միջազգային բեռներ փոխադրող բեռնատարը գյուղի կենտրոնում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա։