Համբարձում Բաբոյանը կրկին վերակենդանացման բաժանմունքում է
Ախալցիխայեի քաղաքապետարանի սակրեբուլոյի փոխնախագահ Համբարձում Բաբոյանը կրկին բուժում է անցնում վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես 9-րդ ալիքի հետ զրույցում ասաց պատգամավորը, իրավիճակը կայուն է։ Նա գտնվում է Թբիլիսիի այրվածքների կենտրոնում։
Համբարձում Բաբոյանը տուժել է իր տանը բռնկված հրդեհից: Նա մտել է այրվող շենք՝ կնոջն ու երեխային փրկելու համար։ Բաբոյանն ունի մարմնի, վերին վերջույթների և դեմքի այրվածքներ։
Ախալցիխեի Բարաթաշվիլի փողոցում հրդեհը բռնկվել է հունիսի 10-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում։ Այրվել է պատգամավորին պատկանող երկհարկանի տունը: