Ռուբլին կտրուկ թանկացել է՝ մեկ օրում 20 թեթրի տարբերություն
Ռուբլին այսօր կտրուկ թռիչք է գրանցել՝ մեկ օրում 20 թեթրի տարբերություն: Հերթական ռեկորդը գրանցելով, այսօր 1000 ռուբլին հատեց 55 լարիի շեմը։
Հունիսի 23-ին, Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն 100 ռուբլին արժե 5.5558 լարի։ Երեկ՝ հունիսի 22-ին ռուբլին արժեր 5.3519 լարի։
Դոլարի փոխարժեքը նվազել է և կազմում է 2.9326 լարի՝ մեկ դոլարի դիմաց։
Մեկ եվրոն արժե 3.0857 լարի։ Եվրոն թույլ կերպով ամրապնդվել է։
Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հունիսի 23-ի առավոտյան
100 դոլարը վաճառվում է 291,5 լարիով, գնվում՝ 293,5 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 49 լարիով, գնվում՝ 51 լարիով
100 եվրոն վաճառվում է 305 լարիով, գնվում՝ 310 լարիով