Սամցխե-Ջավախքում վթարից տուժած տղամարդը մահացել է
Վալեի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորված Լևան Դեմետրաձեն մահացել է: Երկու վիրահատությունից հետո նա ծանր վիճակում գտնվում էր Թբիլիսիի Կովկասյան բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Տղամարդն ունեցել է գլխի տրավմա և բազմաթիվ կոտրվածքներ։
Ավտովթարը տեղի է ունեցել հունիսի 16-ին: «Պիկապը» ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը դուրս էր ընկել մեքենայից:
Լևան Դեմետրաձեն 43 տարեկան էր։ 2020 թվականից զբաղեցրել է Ադիգենի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության պետի պաշտոնը։