Լարսը բաց է, երթևեկությունը վերականգնվել է
Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը, ճանապարհը բաց է, երկուշաբթի ուշ երեկոյան Ֆեյսբուքում գրել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղարը:
Լարսը փակ էր։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։
Նշենք, որ պտուղ-բանջարեղենի, հատկապես՝ ծիրանի արտահանման այս թեժ սեզոնին սա ամենավատ լուրերից մեկն էր, որ ստացել էին հայ արտահանողները, վերջիններս մեծ վնասներ կարող էին կրել, եթե ճանապարհը շարունակեր փակ մնալ։