Սամեբայում հետցնցումները շարունակվում են՝ ևս մեկ երկրաշարժ
Երեկ՝ հուլիսի 11-ին Թբիլիսիի ժամանակով 23:03-ին, հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Վրաստանում։ Այս անգամ էպիկենտրոնը եղել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,9 (մլ):
Ուժեղ ցնցումները զգացվել են ինչպես Ախալքալաքում և Վրաստանի մյուս բնակավայրերում, այնպես էլ Հայաստանում:
Ուժգին երկրաշարժին հաջորդել են մի շարք հետցնցումներ։ Ընդհանուր առմամբ երեկ գրանցվել է 9 երկրաշարժ: