Քննությանը չի ներկայացել 53 ուսուցիչ
Ավարտվեցին դիմորդների միասնական ազգային քննությունները: Երեկ դիմորդները թեստեր են գրել քաղաքացիական դաստիարակությունից, իսկ ուսուցիչները՝ որպես երկրորդ լեզու անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և վրացերեն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներից:
Ախալցիխեի քննական կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում քննությանը մասնակցելու համար գրանցվել է 15 դիմորդ , բոլորը ներկայացել են։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա գրանցված 344 ուսուցիչներից քննական կենտրոն չեն ներկայացել 53-ը։
Քննական կենտրոնի տնօրենի խոսքով՝ քննությունից հրաժարվելու կամ հետաձգելու դեպք չի եղել.